Ադրբեջանը շահագրգռված է, որ ՀՀ-ն որքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

20988713_0_5_1600_905_1920x0_80_0_0_2e5df9e00e511ce137483fe3384aad6c

Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Այս մասին Լենտայի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել: Բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա դարձրել է ուժի և վրեժի դրսևորման պատրվակ և այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։

Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածությունների հասնելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը՝ նշելով՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը որքան հնարավոր է զիջումների գնա ցանկացած համաձայնագիր ստորագրելիս։

--00—ՅՄ