Ցանկանում ենք, որ Թբիլիսին Ադրբեջանի և Հայաստանի համար քննարկման հարթակ լինի․ Վրաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

65c334b65d59965c334b65d59a170729183065c334b65d59765c334b65d598

Չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին, Վրաստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության վերականգնմանն ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն։

Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը Թբիլիսիից, այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի եվրաինտեգրման և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում։

Նա նշել է, որ Վրաստանը բազմիցս նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ երկխոսությանը՝ առաջ քաշելով «խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին դառնա մի վայր, որտեղ հնարավոր կլինի քննարկել ցանկացած թեմա, որը կօգնի վերականգնել վստահությունը մեր հարևանների միջև»,- ասել է Դարչիաշվիլին։

--00—ՅՄ