Արման Անդրեասյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

photo_2024-02-17_21-44-18

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի անդամ Արման Անդրեասյանը, հաղթելով Վրաստանի ներկայացուցչին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Գոտեմարտն ավարտվեց 7-3 հաշվով, մինչև վերջին վայրկյանները վրացի Կեմերտելիձեն հաղթում էր, սակայն Անդրեասյանը վճռական հնարքով կարողացավ պոկել հաղթանակը։

--00—ՅՄ