Սևանա լճի մակարդակը փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ս

Սևանա լճի մակարդակը փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.16 մ (18.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.441մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 18-ը ներառյալ՝ 10.297մլն. մ³:

--00—ԼՀ