Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

սև.

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով  և նոյեմբերի 19-ին կազմել է 1900.22մ (19.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:

 Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 13-19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.823մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 19-ը ներառյալ՝ 104.833մլն. մ³:

--00—ԼՀ