Բարձրաստիճան հոգևորականներին հայհոյանքներ հնչեցնելու դեպքով քաղաքացու նկատմամբ քրվարույթ է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

dd

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ 2024 թվականի փետրվարի 5-ին և 6-ին «Facebook» սոցիալական ցանցում Անդրանիկ Դովլաթյանի կողմից բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով 2024թ. փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):

Նույն քրեական վարույթով ստեղծվել է քննչական խումբ:

«Տեղեկացնում եմ նաև, որ քննչական խմբի ղեկավարին եմ փոխանցել 418 քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք նույնպես միացել են 23 փաստաբանի հաղորդմանը»,- գրում է փաստաբանը:

--00—ՍՊ