Շիրակի մարզպետի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ըն.

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Մարզի ղեկավարին բնակիչները դիմել են ամենատարբեր հարցերով, որոնք առնչվել են բուժօգնության տրամադրմանը, բնակարանային, աշխատանքային հարցերին, դրամական աջակցության հատկացմանը և անձնական այլ խնդիրների: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Լսելով քաղաքացիներին, Մուշեղ Մուրադյանը անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելուց հետո, դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատակազմի պատասխանատուներին:

Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներն առավել մանարամասն ուսումնասիրելու, դրանց լիազորությունների շրջանակում լուծում տալու նպատակով՝ ոլորտային ղեկավարները մի շարք հարցեր և ներկայացված դիմումները լրացուցիչ կուսումնասիրեն։

--00—ԼՀ