Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկության համաձային ռուսական կողմում կան կուտակված 200 մարդատար և 110 բեռնատար ավտոմեքենաներ: