Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գիտե՞ք, թե ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

մա

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որտեղ ադրբեջանցի վանդալները հերթական անգամ ավիրում են ԼՂ-ում օկուպացված հայկական գերեզմանները։

Մարուքյանը գրել է. «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը։ Գուցե դուք գիտե՞ք, Շառլ Միշել (Եվրամիության խորհրդի նախագահ ), Ջոն Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար), Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի  անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր)»,-գրել է նա՝ վերջիններիս նշելով։  

 --00—ԼՀ