Ձեր ներդրումը հասարակական կարգի ապահովման և իրավունքների պաշտպանության գործում անուրանալի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նտ.

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ գործընկերուհիներ,

Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Ձեր ներդրումը հասարակական կարգի ապահովման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում անուրանալի է: Ավելին՝ հենց ձեր պրոֆեսիոնալիզմի, մարդկային ու մասնագիտական որակների, ձեր ներկայությամբ պայմանավորված աշխատանքային մթնոլորտի շնորհիվ են հաճախ գրանցվում այն արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում:

 Համոզված եմ, որ նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր հայրենավեր գործը՝ հանուն մեր երկրի և քաղաքացու բարօրության: Վստահ եմ, որ, ինչպես միշտ, լավագույն կերպով զուգորդելու եք ծառայողական և ընտանեկան պարտականությունները՝ լինելով և՛ պրոֆեսիոնալ ծառայակից ու հրաշալի գործընկեր, և՛ ընտանիքի հիմնասյուն ու հոգատար մայր:

Կրկին շնորհավորելով մեր կին ծառայակիցներին, մեր կին վետերաններին, մեր մայրերին, կանանց ու դստրիկներին՝ մաղթում եմ հաջողություն բոլոր գործերում, խաղաղություն և ամենայն բարիք: Երջանկություն բոլորիդ:

Արամ Հովհաննիսյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ,

ոստիկանության գեներալ-մայոր

--00—ԼՀ