Նիկոլը թող անմեղ գառնուկի դեմքով չչքմեղանա. 2019-ին մերժեց ՌԴ-ԱՄՆ-Ֆրանսիա առաջարկը՝ հասցնելով կռվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

 

2019 թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էին տարբերակ, որով մենք զիջում էինք հինգ տարածք Ադրբեջանին, պահում Լաչինն ու Քելբաջարն ու նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, տեղում հանգրվանում էին միջազգային ուժերը, իսկ կարգավիճակի հարցը թողնվում էր սերունդներին։ Այս մասին կա ՌԴ այն ժամանակվա համանախագահ Իգոր Պոպովի՝ 2021 թ-ին հրապարակված հոդվածում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժանանակ նշել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ստել է՝ ասելով, թե համանախագահները ԼՂ խնդրի կարգավորման որևիցե նոր ծրագիր չեն ներկայացրել։ 

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ռուսական կողմի համանախագահի ներկայացմամբ, Ադրբեջանն ընդունել էր կարգավորման այս տարբերակը, այն մերժում էր ստացել Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ 
«Ավելին, ես լավ հիշում եմ, թե Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահների թեկնածուների վրա ինչպիսի ճնշում էր բանացնում, թե ասեք՝ ի՞նչ կարծիք ունեք Մադրիդյան սկզբունքների մասին, որով ստիպում էր նրանց ծայրահեղ կոշտացնել իրենց հրապարակային դիրքորոշումը», - հիշեցնում է Զուրաբյանը։ 

Ըստ ՀԱԿ փոխնախագահի, Փաշինյանի այն հայտարարությունները, թե ԼՂ հիմնախնդիրը «լուծվել էր 1996 թ-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ համաժողովում», որևիցե կապ չունի իրականության հետ, նա է իր հետևողական գործողություններով հասցրել երկիրը պատերազմի ու հիմա «գառնուկի դեմքով չքմեղանում է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։