Հայտնի է` ով ում հետ կխաղա Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

չեմ

Այսօր՝ մարտի 15-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում (Շվեյցարիա), կայացել է Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի, ինչպես նաև մրցաշարի հաջորդ փուլի մրցաշարային ցանցի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կիսաեզրափակիչում միմյանց կհանդիպեն քառորդ եզրափակիչի երկրորդ՝ «Ատլետիկո Մադրիդ» – «Բորուսիա Դ», և չորրորդ՝ ՊՍԺ – «Բարսելոնա» զույգերի հաղթողները։ Միաժամանակ կխաղան երրորդ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» և առաջին՝ «Արսենալ» – «Բավարիա» զույգերի հաղթողները:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն 2024 թվականի ապրիլի 9-ին և 10-ին։ Պատասխան խաղերը կկայանան 2024 թվականի ապրիլի 16-ին և 17-ին։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Նախորդ տարվա եզրափակչում Պեպ Գվարդիոլայի թիմն իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի գոլի շնորհիվ հաղթել է «Ինտերին»:

--00—ԼՀ