ՆԱՏՕ-ի քարտուղարը գալիս է ՀՀ, ասի՝ ո՞ւմ կողմնակիցն եք, թշնամի՞ եք, թե՝ բարեկամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ՆԱՏՕ-ի քարտուղարը հումանիտար կամ էկոլոգիական ծրագրերի համար չի գալիս Հայաստան, գալիս է խաղաղության կամ պատերազմի հարց լուծի, ասի՝ դուք մենակ չեք։  Մենք արտաքին քաղաքականության հարցում պետք է կողմնորոշվենք, ՆԱՏՕ-ի քարտուղարը գալիս է ՀՀ իշխանությանն ասի՝ ու՞մ կողմնակիցն եք, թշնամի՞ եք, թե՝ բարեկամ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացման հնարավորությանը Արշակյանը նշեց, որ ԵՄ-ն դա թույլ չի տա, քանի որ նրանք իրենց ծրագրերն ունեն․ «Հիսուն տարի է Թուրքիան ԵՄ-ի դուռը ծեծում է, թույլ չեն տալիս ներս մտնի, պատշգամբից մի երկու բան են գցում»։

Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաք կառուցելու որոշմանը և Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի տեղափոխմանը, Արշակյանը նշեց․ «Իշխանությունը թող գնա գառադոկում աշխատի, ոչ թե Կոմիտասին Երևանից վտարի՝ Կոնսերվատորիան քանդի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան