Ֆավորիտներ չկան. Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Untitled-1-740x375

Կոսովոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան Հայաստանի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում կիսվել է տպավորություններով:

«Պատրաստ ենք Հայաստանի դեմ ընկերական խաղին: Այդուհաներձ, մե համար չկան ընկերական հանդիպումներ: Այս խաղով, մենք պատրաստվում ենք Ուելսի դեմ առաջիկա պաշտոնական հանդիպմանը:

Երկու թիմերն էլ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունեն: Վերջին երեք օրերին կենտրոնացած ենք եղել տակտիկայի վրա. ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում»,-ասել է Ֆոդան՝ նշելով ,որ ֆավորիտներ չկան:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ