Շղթայական վթար՝ Երևանում․ Կիևյան փողոցում բախվել են 2 «BMW», 2 «Toyota», «Nissan» ու «Mitsubishi»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Screenshot_8

Այսօր՝ մարտի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կիևյան փողոցում՝ «Ռոբերտո»  խանութի դիմաց բախվել են 2 «BMW», 2 «Toyota», «Nissan» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ