Ձնահոսքի սպառնալիքի պատճառով վրաց-ռուսական սահմանի երթևեկությունը փակվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Screenshot_1

Ձնահոսքի սպառնալիքի պատճառով վրաց-ռուսական սահմանի (Վերին Լարսի անցակետ) ուղղությամբ ավտոտրանսպորտի երթևեկությունը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին:

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի ճանապարհը մի քանի ժամով բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն ձնահոսքի վտանգի պատճառով կրկին փակվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ