Գնել Սանոսյանը հետևել է Օձունի խաչմերուկի վերականգնման աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ցվ

Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Աշխատանքներն իրականացվում են 2024 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։

Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։

Աշխատանքները մեկնարկել են 2023 թ.։

2024 թ. նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են: Ներկայումս կատարվում է հենապատերի կառուցման և հողային պաստառի վերականգնման աշխատանքներ։

Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա հուլիսի սկզբին:

Նախարարը ընդհանուր առմամբ դրական է գնահատել աշխատանքների ընթացքը։

--00—ԼՀ