«Դժվար օրերը առջևում են»․ Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ում ու Ղազախստանում ջրհեղեղները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

 

Ռուսաստանը և Ղազախստանը հրահանգել են տարհանել ավելի քան 100,000 մարդու այն բանից հետո, երբ ձյան արագ հալման պատճառով հզոր գետերը դուրս եկան ափերից, ինչը հանգեցրել է առնվազն 70 տարվա ընթացքում տարածաշրջանում ամենաուժեղ ջրհեղեղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ջրի հոսքը հեղեղել է Ուրալի լեռների, Սիբիրի և Ղազախստանի շրջանների տասնյակ բնակավայրեր, որոնք գտնվում են Ուրալ և Տոբոլ գետերի մոտակայքում, որտեղ ջրի մակարդակը, ըստ տեղի պաշտոնյաների, մի քանի մետր բարձրացել է մի քանի ժամվա ընթացքում հատելով երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակը:

«Դժվար օրերը դեռ առջևում են Կուրգանի և Տյումենի մարզերի համար», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

--00—ՍՊ