Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ՀՀ ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը X-ի իր էջում հայատարարություն է տարածել, որտեղ դատապարտել է Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ  կրակոցները․

«Մենք՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա՝ լինեն դրանք հայկական տարածքի պաշտպանության համար սահմանված ռազմական դիրքերի, թե խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշի մարզի Մովսես գյուղում։

Մինչ Հայաստանը ցուցաբերում է առավելագույն զսպվածություն, վերահաստատում հավատարմությունը բանակցային գործընթացին, ադրբեջանական իշխանությունների այս սադրանքները, ինչպես նաև Բաքվի ռեժիմի ապատեղեկատվության ռազմավարությունը չպետք է հանդուրժելի լինեն միջազգային հանրության համար:

Ադրբեջանն այս կերպ հրաժարվում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստանձնած պարտավորություններից, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Այսօր Ադրբեջանը ապօրինաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի զգալի հատվածներ։ 

Եվրոպական Միությունը պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը և դադարեցնել հայկական տարածքի օկուպացիան՝ Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»։ 

--00—ՍՊ