Հափշտակել են 36 կգ ոսկի, և ըստ տուժողների՝ 293 միլիոն ՌԴ ռուբլի կամ 6 միլիոն դոլարի ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

գ

Այսօր՝ ապրիլի 10-ին, առանձնապես խոշոր չափի ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հակոբյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պետն ու ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի պետը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ