«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը այցելել է Ոսկեպար․ քննարկվել են ծառացած մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ff

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ ապրիլի 10-ին, այցելել է Իջևան․

«Այսօր, ի սատարումն «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության, տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների ներկայացուցիչներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ այցելեցին Իջևան։

Հանդիպում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։

Այնուհետև խումբը մեկնեց Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպելու և աջակցության պատրաստակամություն հայտնելու»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ