ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ապրիլի 10-ին անցկացրել է իր 2,000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։ Այդ մասին ասվում է առաքելության՝ X-ի միկրոբլոգում․
«Առաքելությանը հանձնարարված է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից իրավիճակի մասին։
Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»։
--00—ՍՊ