ՌԴ-ն և Թուրքիան ընդգծել են «3+3» ձևաչափը՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման գործոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ֆ

Թուրքական կողմի խնդրանքով՝ ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դեսպան Թ. Բիլհիչին։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ 

Հաղորդվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում շարունակել աշխատանքը՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն:

Հաղրոդագրության մեջ նշվում է․ «Կողմերը քննադատել են Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու «հավաքական Արևմուտքի» փորձերը»։

--00—ՍՊ