Պապիկյանը և Ավստրալիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2024-04-12_15-51-06

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

--00—ՅՄ