ԱԳ փոխնախարարն ընդունել է Ավստրալիայի դեսպանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

photo_2024-04-11_14-40-59

Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում ակտիվացնել համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների և արժեքների վրա։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։

--00—ՅՄ