ԱԳ փոխնախարարը էստոնական կողմին ներկայացրել է ԱՀ բնակչության բռնի տեղահանման արդյունքում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2023-11-02_18-19-56

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ողջունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել միջխորհրդարանական երկխոսությունը և հույս հայտնել, որ Էստոնացի խորհրդականների այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնմանը:

Պարույր Հովհաննիսյանն էստոնական կողմին ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու՝ Էստոնիայի կառավարության որոշման համար:

--00—ՅՄ