ԱԳ փոխնախարարը իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Screenshot_4

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ միջև երկկողմ տնտեսական օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ տնտեսական ծրագրերի առաջընթացի կապակցությամբ։

--00—ՅՄ