Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

photo_2024-04-23_11-45-12

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։

--00—ՅՄ