ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները:
Ֆիդանն ու Գուտերեշը քննարկել են նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Կիպրոսի հարցը և Սև ծովում նավագնացության անվտանգությունը։
--00—ՍՊ