Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

f

 

Ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից կստանա արժեքավոր նվիրատվություններ։ Հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ 

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին կհանձնեն Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

--00—ՍՊ