Որպես անհետ կորած որոնվող 70-ամյա կինը հայտնաբերվեց «Կիլիկիա» ավտոկայանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ան.

Ապրիլի 13-ին հաղորդվել էր 1954 թ. ծնված Նաիրա Պետրոսյանի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա ապրիլի 21-ին Ծովակալ Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանում, հայտնաբերվել և ներկայացվել է հարազատներին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ