53-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ՆԳՆ ոստիկանական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը:

Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա:

Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

--00—ԼՀ