Մայիսի 17-ին կլինի առանց տեղումների եղանակ, 18-20-ի կեսօրից հետո՝ կարճատև անձրև ու ամպրոպ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

արև
Հանրապետության տարածքում`

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում՝

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ: