Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշել է, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը:

Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից:

«Նշանակումը մեկ տարով է, և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը և հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատոնը լավագույններից մեկը լինի Երևան քաղաքում»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս