Պլատինիին հարցաքննել և ազատ են արձակել․ ըստ վարկածի՝ Քաթարը 100 մլն $ է տվել ՖԻՖԱ-ին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

ՖԻՖԱ-ի և 2022 թ․ աշխարհի առաջնության իրավունքը Քաթարին տալու հետ կապված կոռուպցիոն գործով հարցաքննվել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինին։ Վարկածներից մեկի համաձայն՝ Քաթարը 100 միլիոն դոլար է փոխանցել ՖԻՖԱ-ին աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար։

Le Monde-ը գրել է, որ Պլատինին 2022 թ․ աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունից մեկ օր առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և Քաթարի թագաժառանգ, այժմ այդ երկրի ղեկավար, էմիր Շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա ալ Տանիի հետ։

Պլատինին ունեցել է վկայի կարգավիճակ, սակայն ոստիկանություն գալուց հետո ձերբակալվել է։

«Պլատինին արդեն ազատ է։ Դատարկ տեղը շատ աղմուկ է բարձրացվել»,- ասել է Պլատինիի փաստաբան Ուիլյամ Բուրդոնը AFP-ին։