Անգելա Մերկելը ֆանտաստիկ մարդ է, ուրախ եմ, որ նա իմ ընկերն է․ Դոնալդ Թրամփ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Թրամփ

«AP» գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ֆանտաստիկ մարդ» է, և որ «ուրախ է, որ Մերկելն իր ընկերն է»։

Թրամփը եւ Մերկելը հանդիպել են Ճապոնիայում՝ G20-ի գագաթաժողովի կուլուարներում։ Մերկելն ասել է, որ ցանկանում է քննարկել Իրանի հարցը, ահաբեկչության դեմ պայքարն ու Արեւմտյան Աֆրիկան, իսկ Թրամփն ասել է, որ Մերկելի հետ խոսելու բան կա, բայց չի մանրամասնել, թե ինչ։