ԱՀ պետնախարարը «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ է դիմավորել ՀՀ փոխվարչապետին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 5-ին «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Գ.Մարտիրոսյանն ու Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները երեկոյան կծանոթանան Արցախի ստեղծարար տեխնոլոգիաների հաջողություններին:

Վաղը նախատեսված են աշխատանքային հանդիպումներ, այցելություններ արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացումն ապահովող արտադրամասեր: