ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը փոխնախարար Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ այցելել է Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազա, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է նաև «Մեծ ամրոց» ռազմական թաղամասում ապրող զինծառայողների կյանքին և կենցաղին, ինչպես նաև այցելել «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար:
Փոխնախարարը հանդիսավոր պայմաններում մեդալներ է հանձնել միավորման աչքի ընկած սպաներին։