Դրամապանակ գողացած թոշակառու կինը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Օգոստոսի 23-ին ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում, մի թոշակառու Նոյեմբերյանի սուպերմարկետի մանկական հագուստի բաժնի դարակի վրայից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 44.900 դրամ:

Թոշակառու կինը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news