Ավտովթար Նոր Հաճն քաղաքում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Հասարակություն

Օգոստոսի 30-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Նիկոլայ Բ.), «Opel Zafira» (վարորդ՝ Ալեքսան Ա.) և «Audi» (վարորդ՝ Ռաֆիկ Ե.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira»-ի ուղևորներ Լալա Ղ.-ն (ծնված 1960 թ.) և Էլենա Մ.-ն (ծնված 1949 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: