Դուբայում սրճարանի աշխատողը ոստիկանությանն է հանձնել գտնված պայուսակը, մեջը՝ 53 հազ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Դուբայում սրճարանի աշխատակցուհին ոստիկանությանն է հանձնել Dubai Mal առեւտրի կենտրոնում գտնված պայուսակը, որի մեջ 53 հազար դոլար, ինչպես նաեւ այլ թանկարժեք իրեր են եղել՝ 136 եւ 1,7 հազար դոլարի չափով 2 չեկեր, անձնական փաստաթղթեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սրճարանի ֆիլիպինցի աշխատակցուհին նկատել է, որ այցելուներից մեկը պայուսակը թողել է սրճարանում, եւ դիմել է իրավապահ մարմիններին: Ոստիկանությունում նրան հայտնել են, որ, ենթադրաբար, պայուսակը պատկանում է ռուսաստանցի բրոքերին: Վերջինս պայուսակի անհետացումը նկատել է միայն ոստիկանության զանգից հետո:     

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news