ԱՀ նախագահը Մոշաթաղ գյուղում մասնակցել է կապիտալ վերանորոգված դպրոցի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ և մասնակցել այնտեղ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումն ու ընդլայնումը պետության կարևոր առաջադրանքներից է և այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Live

Լրահոս