ԱԱԾ-ն հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը լավագույններից է. Ղարամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային անվտանգության քարտուղար Արշավիր Ղարամյանը.

«Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի եւ դա է նաեւ պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news