Վանեցյանը դուռը շրխկացրեց Փաշինյանի վրա. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը քաղաքական էր, և իր մեջ պարունակում էր ակնհայտ քաղաքական մեսիջներ, այդ թվում լուրջ հավակնություններ»,- խոսելով ԱԱԾ պետի հրաժարականից, այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ էլ, երբ ուշադիր ուսումնասիրում ես հայտարարության մեջ առկա մի քանի ձևակերպում, համոզվում ես, որ այդ կերպ Վանեցյանը ոչ միայն ուղղակի հրաժարական տվեց, այլ դուռը շրխկացրեց Փաշինյանի վրա ու գնաց:

Բանախոսներն անդրադարձել են նաև Վանեցյանի քաղաքական հավակնություններին, նրա շուրջ, որպես ընդդիմադիր բևեռի համախմբմանը, ներքին և արտաքին աջակցությանն ու Նիկոլ Փաշինյանի հնարավոր հակաքայլերին:

Մանրամասները՝ տեսանյութում: