«ԲՀԿ»-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս պահին Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում: Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

«Հայաստանի Հանրապետության ՍԴ մասին Սահմանադրական օրենքի համաձայն սպառիչ թվարկած են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր է պատգամավորների ձայների ընդհանուր թվի 3/5-ով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել... Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք որևէ նախաձեռնության, առանց դրա հիմքերն ուսումնասիրելու ու վերլուծելու: Այս պահին մենք այդպիսի հիմք չենք տեսնում»,- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news