Նիկոլ Փաշինյանը տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքներից․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 19, 24News

վլադիմիր կարապետյաան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքներից, այլ նաև մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այն հիմնադրամի մասին, որը զբաղվում է այդ հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին՝ չի՞ պատարստվում գործադիրի ղեկավարը հանդիպել բողոքող ցուցարարների հետ, խոսնակը պատասխանեց, որ չի կարող ասել։

«Կարող է՝ ես հանդիպեմ, հասկանամ՝ ինչ է, հետո, բնականաբար, կփոխանցեմ։ Վարչապետն այսօր հանդիպումների շատ խիտ գրաֆիկ ունի», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։