Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Տնտեսական

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ավիաուղեւորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ https://www.newsgeorgia.ge հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությանը։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ երկու երկրների ավիացիոն իշխանությունները մտադիր են շարունակել համագործակցությունը։ Դա հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լեւան Կարանաձեի եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կենտրոնակայանում (Մոնրեալ)։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է նաեւ հուշագիր համագործակցության մասին։

Համաձայն փաստաթղթի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում կիսել օդային երթեւեկության կարգավորումների ներդրման փորձը, որոնք նախատեսված են Եվրամիության հետ ընդհանուր օդային տարածքի մասին համաձայնագրով։ Հուշագրում խոսվում է նաեւ օդային երթեւեկության արդյունավետության եւ կառավարման հսկողության, անձնակազմի պատրաստման-վերապատրաստման բարելավման, փորձի փոխանակման հարցերում համագործակցության մասին։

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն ակտիվորեն ներդնում է եվրոպական կարգավորումները Վրաստանի ավիացիոն օրենսդրությունում, միասնական օդային տարածքի մասին համաձայնագրի (CAA-A) շրջանակում։ Վրաստանը ստորագրել է համաձայնագիրը Եվրամիության հետ 2010 թվականին, իսկ Հայաստանը նախատեսում է ստորագրել այն առաջիկայում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news