«Պահմտոցու» դերասանը վրաերթի է ենթարկել հետիոտնին. մեղքն իր վրա է փորձել վերցնել զինղեկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Հոկտեմբերի 4-ին ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի. աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ և հետաքննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 30-ին Երևանի Շիրվանզադե–Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 38-ամյա Սվետլանա Աբրահամյանին նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմանում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Սարգիս Միքայելյանը՝ իր վարած Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենայով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղից «Սլավմեդ» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ներկայացել էր Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչ Մերուժան Միքայելյանը՝ հայտնելով, որ վրաերթը կատարել է ինքը և նա աշխատում է Երևանի 56 հիմնական դպրոցում՝ որպես զինղեկ, սակայն ոստիկանները օրեր անց պարզել են, որ վրաերթը կատարել է Ս. Միքայելյանը:

Ըստ աղբյուրի՝ Ս. Միքայելյանն աշխատում է Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակն ու ռեժիսորն է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: