Գեղարքունիքում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու КамАЗ-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Հոկտեմբերի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Մարտունի-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են Jeep Grand Cherokee մակնիշի 22 PF 221 համարանիշի և КамАЗ մակնիշի 36 DՍ 490 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մարտունու հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափեխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափեխվել է Երևան։

Բախման հետևանքով Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում, իսկ КамАЗ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում։ Jeep-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ նրա վրա տեղադրված գազաբալոնը բախման տեղից մոտ 50 մետրից ավելի շպրտվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: