Հրշեջները մարել են Զորավանի բրիկետների արտադրամասում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 15-ին, ժամը  01:51-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի անասնապահական համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել  հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 18:12-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են մոտ 120 տ ծղոտ, տանիքի ասբոշիֆեր՝ մոտ 170 քմ , մասամբ՝ բրիկետի արտադրության սարքավորումներ և հումքի աղաց: Տուժածներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ օժանդակ մեքենա՝ տրակտոր: